2 Հուլիսի 2012, 584 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) «Տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում թվային ժառանգության պահպանման ռազմավարության և համապատասխան միջոցառումների ծրագրի մշակման ուղղությամբ առաջնահերթ խնդիրները քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ը նախապատրաստել Հայաստանի Հանրապետության թվային ժառանգության պահպանման քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակելու և առաջնահերթ միջոցառումների ցանկը սահմանելու համար դրամաշնորհ ստանալու ֆինանսական հայտ` ՅՈՒՆԵՍԿՕ պաշտոնապես դիմելու նպատակով: