2 Հուլիսի 2012, 581 - Ա
Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ, Օ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի գլխավոր խորհրդական Օ. Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Մ. Գևորգյանին 2012 թվականի հուլիսի 2-5-ը գործուղել Ճապոնիա՝ Տոհոկու նահանգում անցկացվելիք Աղետների նվազեցմանը նվիրված բարձրաստիճան միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ա. Երիցյանի, Օ. Ավանեսյանի և Մ. Գևորգյանի՝ Ճապոնիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ճապոնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: