Վարչապետի որոշումներ

2 Հուլիսի 2012, 580 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրելու և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայ մշակույթի օրերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի՝ 2012 թվականի հունիսի 27-30-ը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցներից:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։