Վարչապետի որոշումներ

25 Հունիսի 2012, 566 - Ա

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Ա. Վար-դանյանին 2012 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Տեխնոլոգիաները մեքենաշինությունում-2012» խորագրով միջազգային ֆորումին մասնակցելու համար:
2. Ա. Վարդանյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Վարդանյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։