Վարչապետի որոշումներ

22 Հունիսի 2012, 559 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին 2012 թվականի հուլիսի 4-6-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ Էներգետիկ համայնքի կողմից կազմակերպվող «Հայաստանի օր» միջոցառմանը մասնակցելու համար:
2. Ա. Մովսիսյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ որ Ա. Գալստյանի և Տ. Մելքոնյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր