22 Հունիսի 2012, 558 - Ա
Կ. ՄԽՈՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ Կ. Մխոյանին 2012 թվականի հուլիսի 2-4-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)` «Քաղաքային անբարեկարգ բնակավայրերի բարեկարգում» խորագրով տարածաշրջանային մասնագիտացված աշխատանքային խմբի առաջին նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Կ. Մխոյանի՝ Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Կ. Մխոյանի՝ Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։