Վարչապետի որոշումներ

22 Հունիսի 2012, 562 - Ա

Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի իրավական ապահովման վարչության պետ Ա. Աղաբաբյանին 2012 թվականի հունիսի 25-27-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Համաշխարհային բանկի և Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպվող «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» խորագրով համաժողովին մասնակցելու համար:
2. Վ. Արամյանի և Ա. Աղաբաբյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի և Ա. Աղաբաբյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: