Վարչապետի որոշումներ

19 Հունիսի 2012, 536 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 396-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 4-ի «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 396-Ա որոշման հավելվածի 23-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը» սյունակում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով.
2) «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2012 թ. մայիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերով: