Վարչապետի որոշումներ

19 Հունիսի 2012, 538 - Ա

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների` 2012 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին`
1) «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «08. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին և «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի N 22-1 աղյուuակում նշված ճամբարներում 2012 թվականի հուլիuի 1-ից կազմակերպել դպրոցականների ամառային հանգիuտը` երկու հերթափոխով, 20-ական oրով.
2) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2012 թվականի հունիսի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող դպրոցականների ցուցակները:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2012 թվականի հուլիսի 1-ից սկսելու համար:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգստի մեկնող ու վերադարձող դպրոցականների անվտանգ փոխադրումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
1) ուսումնասիրել ամառային հանգստի մեկնած դպրոցականների շրջանում իրականացվող կրթադաստիարակչական ծրագրերը և մեթոդները՝ դրանք արդիականացնելու, նոր ծրագրեր և մեթոդներ ներդնելու նպատակով.
2) աջակցել մանկական առողջարարական ճամբարներին դպրոցականների՝ ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների, լրացուցիչ կրթության կազմակերպման հարցում:


Հավելված