Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2012, 556 - Ա

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՕՍԼՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին 2012 թվականի հուլիսի 4-7-ը գործուղել Օսլո (Նորվեգիայի Թագավորություն)` Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 2012 թվականի ընդհանուր համագումարին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի` Օսլո գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Օսլո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: