Վարչապետի որոշումներ

19 Հունիսի 2012, 550 - Ա

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վ. Գաբրիելյանին 2012 թվականի հունիսի 18-21-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)` ՆԱՏՕ/ԵԱԳԽ Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի կողմից կազմակերպվող «Վրաստան 2012» վարժանքի հիմնական պլանավորման համաժողովին մասնակցելու համար:
2. Վ. Գաբրիելյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Գաբրիելյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար
Ա. Երիցյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Վ. Գաբրիելյանի՝ Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023