Վարչապետի որոշումներ

19 Հունիսի 2012, 551 - Ա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Վ. ՄՈԼՏԵՐԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վ. Մոլտերերի` 2012 թվականի հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը (այդ թվում` ներկայացուցչական)` 325000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվությունների։