Վարչապետի որոշումներ

19 Հունիսի 2012, 540 - Ա

Ա. ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Աֆրիկյանին 2012 թվականի հունիսի 25-29-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Համաշխարհային մաքսային կազմակերպության քաղաքականության հանձնաժողովի 67-րդ նիստին և Մաքսային համագործակցության խորհրդի 119-րդ/120-րդ նստաշրջաններին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Աֆրիկյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Աֆրիկյանի՝ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: