Վարչապետի որոշումներ

19 Հունիսի 2012, 548 - Ա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում Երևանում կայանալիք երրորդ նիստին մասնակցելու նպատակով Եվրոպական միության բանակցային թիմի պատվիրակության (10 մարդ)` 2012 թվականի հունիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում դահլիճի վարձակալության, պաշտոնական ճաշի, սուրճի ընդմիջումների, թարգմանչական ծառայությունների և միջոցառման հետ կապված այլ ծախսեր՝ 671000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: