19 Հունիսի 2012, 546 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի 105-րդ նստաշրջանի ժամանակ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցների պաշտպանության նպատակով 2012 թվականի հուլիսի 15-18-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վ. Դեմիրճյանինը, Ն. Հարությունյանինը և Ս. Սահակյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Հովակիմյանինը և Կ. Սուջյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Կ. Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի միջոցների հաշվին.
4) Հ. Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Հովակիմյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: