15 Հունիսի 2012, 534 - Ա
ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան նիստը 2012 թվականի հունիսի 22-24-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հյուրերին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր (անվճար):
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների հետ կապված ծախսերը, ինչպես նաև նիստի կազմակերպման հետ կապված Հայաստանի Հանրապետության կողմից կատարվելիք այլ ծախսեր (ընդունելությունների կազմակերպում, տրանսպորտային միջոցների վարձակալում և այլ ներկայացուցչական ծախսեր) կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։