Վարչապետի որոշումներ

13 Հունիսի 2012, 525 - Ա

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՌԺԵԺ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին 2012 թվականի հունիսի 26-28-ը գործուղել Ռժեժ (Չեխիայի Հանրապետություն)` ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող պետությունների կարգավորող մարմինների ֆորումի 19-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մարտիրոսյանի՝ Չեխիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: