Վարչապետի որոշումներ

13 Հունիսի 2012, 524 - Ա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳԹՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյանին 2012 թվականի հունիսի 13-16-ը գործուղել Վաշինգթոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Ի գործ հանուն երեխաների» միջոցառմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի՝ Վաշինգթոն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգթոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: