Վարչապետի որոշումներ

13 Հունիսի 2012, 517 - Ա

Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանին 2012 թվականի հունիսի 27-30-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ մասնակից պետությունների անասնաբուժության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Ա. Բախչագուլյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


 

Արխիվ

2024

2023