Վարչապետի որոշումներ

13 Հունիսի 2012, 516 - Ա

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյանին 2012 թվականի հունիսի 14-16-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացվող պարենային ապահովության ոլորտում որոշման ընդունման բարելավմանն ուղղված տեղեկատվական համակարգերի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համատեղ ծրագրի ղեկավար կոմիտեի 4-րդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023