13 Հունիսի 2012, 511 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի հունիսի 5-8-ը Աստանա (Ղազախստանի Հանապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Գ. Բաղիյանինը, Ա. Պետրոսյանինը, Գ. Քոչարյանինը, Ս. Սահակյանինը և Ն. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտաահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Հասմիկյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Ղևոնդյանինը, Մ. Աբելյանինը և Մ. Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։