Վարչապետի որոշումներ

13 Հունիսի 2012, 510 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վ. Գաբրիելյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին (համաձայնությամբ) 2012 թվականի հունիսի 15-17-ը գործուղել Բուխարեստ (Ռումինիա)՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցչական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Վ. Գաբրիելյանի` Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` ներկայացուցչական, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ջավադյանի` Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վ. Գաբրիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուխարեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: