Վարչապետի որոշումներ

13 Հունիսի 2012, 509 - Ա

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԵՎ Ա. ԱԶԻԶՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի և Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի փորձագիտական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վ. Գաբրիելյանի (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի)՝ 2012 թվականի հունիսի 7-8-ը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ա.Ազիզյանի՝ 2012 թվականի հունիսի 5-8-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վ. Գաբրիելյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։