Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2012, 508 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈԻԹՅԱՆ, ՈՒՍՈՒՑՄԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՈՎԻԶՈՒԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈ ԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Երևանում կայանալիք` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, ուսուցման, կրթու-թյան և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով ենթակոմիտեի անդրանիկ նիստի աշխատանքների շրջանակներում Եվրոպական միության պատվիրակության (15 մարդ)՝ 2012 թվականի հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում ճաշի, սուրճի ընդմիջման, թարգմանչական ծառայությունների և միջոցառման հետ կապված այլ ծախսերը՝ 522000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվետվության: