Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2012, 506 - Ա

Ա. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանին 2012 թվականի հունիսի 13-15-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Դաշնային կառավարության միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագրում որոշ դրույթների փոխհամաձայնեցման և ամրագրման նպատակով անցկացվող երկկողմ խորհրդակցություններին մասնակցելու համար:
2. Ա. Մարությանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Մարությանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: