Վարչապետի որոշումներ

7 Հունիսի 2012, 497 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 395-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 3-ի
«Ս. Ազարյանի և Ա. Վարդանյանի՝ Մոսկվա և Նիշ գործուղման ծախսերի մասին»
N 395-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1. Ռուս-սերբական հումանիտար կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն Ս. Ազարյանի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Ա. Վարդանյանի` 2012 թվականի ապրիլի 23-27-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) և 2012 թվականի ապրիլի 25-ին Նիշ (Սերբիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Ընդունել ի գիտություն, որ ապրիլի 25-ին Մոսկվա-Նիշ-Մոսկվա չվերթի ճանապարհածախսը կատարվել է հրավիրող կողմի հաշվին։»:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր