Վարչապետի որոշումներ

2 Հունիսի 2012, 476 - Ա

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին 2012 թվականի հունիսի 7-8-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստին մասնակցելու համար։
2. Ա. Պետրոսյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր