29 Մայիսի 2012, 467 - Ա
Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանին 2012 թվականի հունիսի 5-8-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Ընտանիքի կազմավորման միջազգային ֆեդերացիայի եվրոպական համացանցի կողմից ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող բարձր մակարդակի խորհրդակցական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Պ. Սաֆարյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պ. Սաֆարյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: