Վարչապետի որոշումներ

29 Մայիսի 2012, 469 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 555-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի ապրիլի 6-ի ՀՕ-47-Ն) կիրարկումն ապահովելու նպատակով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 555-Ա որոշմամբ հաստատված «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 8-րդ կետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 2-րդ սյունակը «կարգը» բառից հետո լրացնել «և ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևը» բառերով.
2) 3-րդ սյունակում «ապրիլի» բառը փոխարինել «հունիսի» բառով: