Վարչապետի որոշումներ

24 Մայիսի 2012, 462 - Ա

ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՄԻՐ ՇԵՅԽ ՍԱԲԱՀ ԱԼ ՋԱԲԵՐ ԱԼ ՍԱԲԱՀԻ ՀԱՐԱԶԱՏ ՔՈՒՅՐ, «ՕՐԻՆԱԿԵԼԻ ՄԱՅՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ ՇԵՅԽԱ ՖԱՐԻՀԱ ԱԼ ԱՀՄԱԴ ԱԼ ՋԱԲԵՐ ԱԼ ՍԱԲԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Քուվեյթի Պետության Էմիր շեյխ Սաբահ Ալ Ջաբեր Ալ Սաբահի հարազատ քույր, «Օրինակելի Մայր» հիմնադրամի նախագահ շեյխա Ֆարիհա Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի գլխավորած պատվիրակության (16 մարդ)՝ 2012 թվականի մայիսի 11-15-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման և միջոցառումների հետ կապված այլ ծախսեր՝ 10161000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների: