Վարչապետի որոշումներ

24 Մայիսի 2012, 459 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 261-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱ¬ՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
70-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 29-ի «Հ. Հակոբյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղելու մասին» N 261-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հ. Հակոբյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք համայնքների հետ» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:»: