24 Մայիսի 2012, 458 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 178-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 178-Ա որոշման N 1 հավելվածից հանել «Դ. Գերչևա - ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերը: