23 Մայիսի 2012, 455 - Ա
Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Եվրոպայի խորհրդի մշակույթի, ժառանգության և լանդշաֆտի գլխավոր կոմիտեի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի՝ 2012 թվականի մայիսի 14-16-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Եվրոպայի խորհրդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի՝ Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։