23 Մայիսի 2012, 454 - Ա
Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գյուղատնտեսության բնագավառում հայ-իսրայելական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ Ա. Պետրոսյանի՝ 2012 թվականի մայիսի 17-20-ը Իսրայելի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գ. Խաչատրյանի՝ 2012 թվականի մայիսի 17-20-ը Իսրայելի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող Համայնքների գյուղատնտեսության ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի մրցութային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իսրայելի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: