Վարչապետի որոշումներ

23 Մայիսի 2012, 453 - Ա

ԵԱՀԿ-Ի ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ Է. ԳԻԼՄՈՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և առևտրի նախարար Է. Գիլմորի գլխավորած պատվիրակության՝ 2012 թվականի հունիսի 11-12-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) պաշտոնական պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` տրամադրել անհրաժեշտ քանակով լցավորված ավտոմեքենաներ` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:
4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պատվիրակության Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների: