23 Մայիսի 2012, 451 - Ա
Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Անվտանգության ապահովման միջոցների «Համալիր անվտանգություն-2012» 5-րդ հոբելյանական միջազգային սրահին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Ա. Վարդանյանի՝ 2012 թվականի մայիսի 21-26-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Վարդանյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: