21 Մայիսի 2012, 448 - Ա
Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻ, Տ. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ Ս. ՄԿՐՏՉՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 2012 թվականին Երևանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների` կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարի կազմակերպչական հարցերով աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանի՝ 2012 թվականի մայիսի 15-16-ը, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տ. Սահակյանի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ս. Մկրտչյանի՝ 2012 թվականի մայիսի 15-17-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Մ. Մկրտչյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: