Վարչապետի որոշումներ

21 Մայիսի 2012, 445 - Ա

Վ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վ. Պողոսյանին 2012 թվականի հունիսի 5-7-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ ընտանիքի կազմավորման միջազգային ֆեդերացիայի եվրոպական համացանցի կողմից ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող բարձր մակարդակի խորհրդակցություններին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Պողոսյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Պողոսյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։


 

Արխիվ

2024

2023