Վարչապետի որոշումներ

18 Մայիսի 2012, 435 - Ա

Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2012 թվականի մայիսի 23-25-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Եվրոպական ներդրումային բանկի Արևելյան գործընկերությանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Վ. Արամյանի` Վիեննա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված մնացած ծախսերը (ճանապարհածախս և գիշերավարձ) կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Արամյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: