18 Մայիսի 2012, 439 - Ա
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱԶԻԶՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ա. Ազիզյանին 2012 թվականի մայիսի 20-24-ը գործուղել Աստանա (Ղազախստանի Հանրապետություն)` ԱՊՀ ֆինանսների նախարարների 6-րդ խորհրդակցությանը, Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին և Աստանայի տնտեսական համաժողովին մասնակցելու համար:
2. Վ. Գաբրիելյանի և Ա. Ազիզյանի` Աստանա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Գաբրիելյանի և Ա. Ազիզյանի` Աստանա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են Եվրասիական զարգացման բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: