Վարչապետի որոշումներ

18 Մայիսի 2012, 436 - Ա

Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին 2012 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինության կողմից գյուղատնտեսության բնագավառի ավագ պաշտոնյաների համար կազմակերպվող սեմինարին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Տերտերյանի, Ա. Ղահրամանյանի և Ա. Պողոսյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Տերտերյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023