Վարչապետի որոշումներ

17 Մայիսի 2012, 432 - Ա

Օ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՍՐԱՊՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության տեխնիկական նորմավորման և մեթոդաբանության բաժնի պետ Օ. Կարապետյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ Ս. Սրապյանին 2012 թվականի մայիսի 22-26-ը գործուղել Աստանա` Ղազախստանի Հանրապետության քաղաքաշինության ոլորտի փորձն ուսումնասիրելու և «Աստանա Invest 2012» խորագրով 3-րդ միջազգային ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Օ. Կարապետյանի և Ս. Սրապյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Օ. Կարապետյանի՝ Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: