15 Մայիսի 2012, 421 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի դատահոգեբուժական փորձաքննությունների բաժանմունքի պահպանության ընթացքում առաջացող խնդիրների օրենսդրական լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2012 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի փաթեթը: