Վարչապետի որոշումներ

15 Մայիսի 2012, 423 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայողների համար 2012 թվականի հունվարի 1-ից ներդրված սոցիալական փաթեթի շրջանակներում իրա-կանացվող առողջության ապահովագրության գործընթացների պատշաճ մակարդակով կազմակերպման, առողջապահության ոլորտում ֆինանսական հոսքերի կառավարման, մասնավորապես, առողջապահական ծառայությունների` ներառյալ դեղերի գների կար-գավորման, պետական գնումների մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
1) կազմակերպել քննարկումներ ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև պետական և ոչ պետական բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ և մինչև 2012 թվականի հուլիսի 2-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկանք քննարկումների արդյունքների վերաբերյալ.
2) նախապատրաստել առաջարկությունների փաթեթը և մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:


Հավելված