15 Մայիսի 2012, 424 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 390-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 2-ի «Պատվիրա-կություն Ռիո դե Ժանեյրո գործուղելու մասին» N 390-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում և հավելվածի վերնագրում «2012 թվականի հունիսի 12-23-ը» բառերը փոխարինել «2012 թվականի հունիսի 11-24-ը» բառերով.
2) որոշման հավելվածի «Կ. Դանիելյան - «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (2012 թ. հունիսի
17-23-ը, համաձայնությամբ)» տողից հանել «2012 թ. հունիսի 17-23-ը,» բառերը։