Վարչապետի որոշումներ

16 Մայիսի 2012, 425 - Ա

Գ. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԱԼՄԱ ԱԹԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին 2012 թվականի մայիսի 22-25-ը գործուղել Ալմա Աթա (Ղազախստանի Հանրապետություն)` ԱՊՀ երկրների Միջպետական խորհրդի «Ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման բնագավառներում համատեղ քաղաքականության անցկացման քսանամյակ» խորագրով 41-րդ գիտափորձնական համաժողովին մասնակցելու համար:
2. Գ. Բադալյանի՝ Ալմա Աթա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Բադալյանի՝ Ալմա Աթա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։