10 Մայիսի 2012, 418 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՅՈՍՈՒ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը» խորագրով «ԷՔՍՊՈ 2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ» համաշխարհային ցուցահանդեսին, ցուցահանդեսի բացման արարողությանը (2012 թվականի մայիսի 12-ին), ինչպես նաև ցուցահանդեսի շրջանակներում Հայաuտանի ազգային oրվա միջոցառումներին (2012 թվականի մայիսի 15-ին) մասնակցելու նպատակով Յոսու (Հարավային Կորեայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Պետրոսյանի` Յոսու գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Յոսու գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Ա. Պետրոսյանինը՝ Յոսու գործուղման հետ կապված ճանապարհածախսը և 2012 թվականի մայիսի 14-15-ի գիշերավարձը՝ ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից.
2) Ռ. Հարությունյանինը, Հ. Թումանյանինը, Ռ. Չախոյանինը և Հ. Խանջյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1921-Ա որոշմամբ սահմանված` ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության համար նախատեսված «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո» ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի` Յոսու գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: