10 Մայիսի 2012, 411 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1122-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի նոյեմբերի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 16-ի N 774-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1122-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի».
3) որոշման հավելվածը համարել N 1 հավելված.
4) որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմը «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» և «Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.
5) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի: