28 Ապրիլի 2012, 385 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նստաշրջանի ընթացքում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցների պաշտպանության նպատակով 2012 թվականի մայիսի 9-12-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Ե. Կիրակոսյանինը, Վ. Դեմիրճյանինը, Ա. Ստեփանյանինը և Ա. Վարդապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Կ. Սուջյանինը, Ա. Հարությունյանինը և Հ. Պետրոսյանինը՝ համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ե. Կիրակոսյանի` Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։