Վարչապետի որոշումներ

7 Մայիսի 2012, 409 - Ա

Գ. ԲԱՂԻՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանին 2012 թվականի մայիսի 23-25-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության գլխավոր` 80-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Բաղիյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Բաղիյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023